ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Վենեսուելայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնարիկել է, հաղորդում է BBC-ն։

Արտակարգ նիստի օրակարգում ներառված է «միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգների» քննարկումը։

Ավելի վաղ Reuters-ը հայտնել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին տեղափոխել են Նյու Յորքի դաշնային դատարան։

Երբ երկուշաբթի օրը Մադուրոն կանգնի դատարանի առաջ, դատավորը, ամենայն հավանականությամբ, նրան կտեղեկացնի ներկայացված մեղադրանքների մասին և կապահովի փաստաբանով: