Ճապոնիայի արևմուտքում 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է NHK-ն։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հոնսյու կղզու Սիմանե պրեֆեկտուրայի արևելյան մասում՝ 10 կմ խորության վրա։ Մի շարք բնակավայրերում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը գերազանցել է հինգ բալը՝ Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով։

Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։