Ինչպե՞ս ես զարթնելու, հաց ուտելու, ֆիլմ նայելու ու երեխա դաստիարակելու այն տանը, որի նվիրողին իրավական ոչ մի սահման չճանաչող ձևով 7 ամիս պահում ես կալանքի տակ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի «լայվում» ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Որպես հավասարակշիռ, հոգեպես առողջ մարդ հարմա՞ր է այդ տանն ապրելը:
Մեկ էլ հիշեցնեմ՝ 2018 թվականից առաջ էլ այս երկիրը կոչվում էր Հայաստան ու բոլոր հայերի հայրենիքն էր: Ամեն նվիրատվություն, որ հայորդիները արել են՝ արել են իրենց երկրի համար, որի արդյունքները դուք հիմա վայելում եք»,- նշել է նա:





























