Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունները կարող են ավարտվել ՆԱՏՕ-ի փլուզմամբ, այսպիսի կարծիք է հայտնել Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը:

«Եթե ԱՄՆ-ն որոշի ռազմական ուժ կիրառել ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի դեմ, ապա ամեն ինչ կավարտվի», - երեքշաբթի օրը նրա խոսքերն է մեջբերել Associated Press (AP) գործակալությունը:

Գրենլանդիայի կառավարության ղեկավար Յենս Ֆրեդերիկ Նիլսենը նույնպես հայտարարել է աղետալի հետևանքների մասին, եթե ԱՄՆ-ն որևէ ուժային գործողություն ձեռնարկի Գրենլանդիայի նկատմամբ:

AP-ն նշում է, որ Դանիայի և Գրենլանդիայի կառավարությունների ղեկավարների հայտարարությունները հնչել են Վենեսուելայում ԱՄՆ-ի իրականացրած գործողությունից կարճ ժամանակ անց, որի ընթացքում երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա տիկինը փաստացի առևանգվել և տեղափոխվել են ԱՄՆ՝ թմրաահաբեկչության մեղադրանքով։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Գրենլանդիա կղզին՝ Դանիայի ինքնավար տարածքը, ԱՄՆ-ին անհրաժեշտ է պաշտպանական նպատակներով։