Չինաստանի դատարանը Գանսու նահանգի նախկին փոխնահանգապետ Չժաո Ցզինյունին 13 տարվա ազատազրկման է դատապարտել՝ կաշառակերության և ինսայդերական գործարքների համար։ Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Կաշառակերության համար նախկին պաշտոնյան դատապարտվել է 13 տարվա բանտարկության, իսկ ինսայդերական տեղեկատվության միջոցով առևտրի համար՝ 5 տարվա ազատազրկման։ Դատարանը նրա համար սահմանել է վերջնական համակցված պատիժ՝ 15 տարի ժամկետով։ Բացի այդ, մեղադրյալը պետք է 3,5 միլիոն յուանի (մոտ 500 հազար դոլար) չափով տուգանք վճարի։

Չժաո Ցզինյունի կողմից անօրինական ճանապարհով ստացված բոլոր եկամուտներն ու տոկոսները բռնագրավվել և փոխանցվել են պետական գանձարան։