Ձախակողմյան առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու գործողության շրջանակներում՝ մոտ 200 ամերիկացի զինվորականներ են մտել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակաս, երկուշաբթի օրը հայտարարել է Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը, հաղորդում է AFP-ն։

«Մեր մեծագույն ամերիկացիներից գրեթե 200-ը մեկնել են Կարակասի կենտրոն… և ի աջակցություն իրավապահ մարմինների՝ բռնել են ամերիկյան արդարադատության կողմից հետախուզվող մեղադրյալին, ընդ որում՝ ոչ մի ամերիկացի չի զոհվել», - ասել է Հեգսեթը՝ ելույթ ունենալով Վիրջինիայում ամերիկացի նավաստիների և նավաշինարարների առջև:

Սա առաջին դեպքն է եղել, երբ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը տվյալներ է ներկայացրել ամերիկյան այն զորքերի մասին, որոնք հունվարի 3-ին ներխուժել են Կարակաս:

Գործողությանը մասնակցել է նաև ավելի քան 150 ռազմական ինքնաթիռ, որոնք իրականացրել են տարբեր գործառույթներ, այդ թվում՝ հարվածներ են հասցրել Վենեսուելայի տարածքին: