Շվեյցարական բարը, որում հրդեհի հետևանքով զոհվել էր 40 և վիրավորվել էր 116 մարդ, հինգ տարի անվտանգության ստուգումներ չեն անցկացվել, հաղորդում է BBC News-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Կրանս-Մոնտանայի քաղաքապետ Նիկոլաս Ֆերոն երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է, որ չի կարող բացատրել, թե ինչու Le Constellation-ն այդքան երկար չի ստուգվել, սակայն քաղաքային խորհուրդը «խորապես ափսոսում է»։

«Մենք ափսոսում ենք դրա համար. մենք պարտական ​​ենք ընտանիքներին և պատասխանատվություն կկրենք»,- ասել է նա։

Քաղաքապետը հավելել է, որ բենգալյան կրակները, որոնք, ենթադրաբար, հրդեհի պատճառ են դարձել, երբ դրանք չափազանց մոտ են պահվել առաստաղին, կարգելվեն տեղական հաստատություններում։

Տեղական իշխանություններն այժմ կվարձեն արտաքին կապալառու՝ տարածքի բոլոր 128 հաստատությունները ստուգելու համար։ Ֆերոն խոստովանել է, որ հինգ հոգանոց խումբը Կրանս Մոնտանայում ստուգել է ավելի քան 10 հազար շինություն և չկարողացավ բացատրել, թե ինչու բարը չի ստուգվել 2019 թվականից ի վեր: Ֆերոն նշել է, որ տեղական իշխանությունների՝ շվեյցարացի դատախազների սկսած քրեական հետաքննությանը մասնակցելու վերաբերյալ որոշումը «կընդունեն դատավորները»: