Հունվարի 3-ին Yandex Pro-ն իր գործընկեր վարորդներին և նրանց երեխաներին հրավիրել էր «Տաշիր Արենա»՝ փոքրիկներին ամանորյա տոն պարգևելու։ Միջոցառման ընթացքում երեխաները դիտել են «Էթերնիա» թատերակրկեսային շոուն, իսկ ավարտին նրանց սպասվում էին հաճելի անակնկալներ և նվերներ։
Հատուկ երեխաների համար ընկերությունը պատրաստել էր նկարազարդ գիրք, որը պատմում է յուրահատուկ հերոսի՝ տաքսու վարորդ հայրիկի մասին։ Գրքի հերոսն ամեն օր օգնում է մարդկանց՝ իր աշխատանքի միջոցով փոքր, բայց կարևոր փոփոխություններ բերելով նրանց առօրյա և դառնալով իր երեխաների օրինակելի հերոսը։
«Այս նախաձեռնությամբ ևս մեկ անգամ ընդգծում ենք մեր կարևորագույն արժեքներից մեկը՝ ուշադրությունն ու հոգատարությունը այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց բարեխիղճ աշխատանքով նպաստում են ծառայության որակին և մարդկանց առօրյայի հարմարավետությանը»,-նշում են Yandex Armenia-ից։ Ընկերությունը հավելում է, որ ծառայությունը բարձր է գնահատում գործընկեր վարորդների ներդրումն ու աշխատանքը և ձգտելու է շարունակական դարձնել նմանատիպ նախաձեռնությունները։
Երեխաների տպավորություններն ու միջոցառման տոնական մթնոլորտը՝ լուսանկարներով։































