Միացյալ Նահանգները ճնշում են գործադրում Վենեսուելայի ժամանակավոր կառավարության վրա, որպեսզի վերջինս երկրից վտարի Չինաստանի, Ռուսաստանի, Կուբայի և Իրանի պաշտոնական խորհրդականներին, գրում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյաներին:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթի օրը Կոնգրեսի բարձրաստիճան առաջնորդների հետ ունեցած գաղտնի հանդիպման ժամանակ՝ Վենեսուելայի նոր առաջնորդ Դելսի Ռոդրիգեսին է ներկայացրել Թրամփի վարչակազմի պահանջները:

ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ Կուբայից, Ռուսաստանից, Չինաստանից և Իրանից ժամանած «լրտեսներն ու զինվորականները» կվտարվեն, մինչդեռ որոշ դիվանագետների կթույլատրվի մնալ Վենեսուելայում:

Ռուբիոն նաև հայտարարել է, որ Ռոդրիգեսին ասել է, որ ցանկանում է, որպեսզի Վենեսուելան վերսկսի Միացյալ Նահանգների հետ նավթի առևտուրը՝ համաձայն այն պահանջի, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել էր հրապարակավ կերպով:

Ամենայն հավանականությամբ, Վենեսուելան ստիպված կլինի մեղմացնել կամ դադարեցնել նավթային արդյունաբերության ազգայնացումը՝ երկիրը լքած ամերիկյան ընկերություններին վերադառնալու հարցում խրախուսելու համար: Պարբերականը կարծում է, որ երկիրը հնարավոր է ստիպված լինի նաև այս կամ այն ձևով փոխհատուցում վճարել: