Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» խմբակցության նիստում հայտարարել է, որ բոլորը մեծ ուշադրություն են դարձնում աշխարհի և տարածաշրջանի առջև ծառացած լուրջ սպառնալիքներին, հաղորդում է «Անադոլու»-ն։
«Համաշխարհային տնտեսությունն արագորեն ներքաշվում է մի նոր ճակատամարտի մեջ, որը, ինչպես հայտնի է, լինելու է շատ ցավոտ և մղվելու է թանկարժեք մետաղների համար։ Էներգետիկ ռեսուրսների և առևտրային ուղիների նկատմամբ վերահսկողության համար առաջանում է նոր և չափազանց ագրեսիվ մրցակցություն։ Արևմտյան աշխարհը մեկը մյուսի հետևից կորցնում է բոլոր այն փաստարկները, որոնք նա տարիներ շարունակ օգտագործել է այլ երկրներին վախեցնելու և սպառնալու համար։ Մենք գտնվում ենք իշխանության համար մղվող անողոք պայքարի թեժ փուլում, որտեղ այն ամենը, ինչ նախկինում չէր քննարկվում, այժմ ներառվում է մենյուում», - ասել է Թուրքիայի նախագահը։





























