Հայաստանի նոր տնտեսական պարադիգմի առաջին և առանցքային հիմքը կրթությունն է։ Այս մասին այսօր՝ հունվարի 8–ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առանց հասանելի, արդիական և մրցունակ կրթական համակարգի և կրթությունը որպես ցկյանս ապրելակերպ որդեգրելու, բարեփոխումների արդյունավետությունը տուժում է։ Կրթված իր իրավունքներն ու պարտականությունները գիտակցող քաղաքացիները պետության ազատության և ժողովրդավարական կենսունակության ամենահուսալի հենարանն են, կրթությունն այլևս պարզապես մեկ ճյուղային քաղաքականություն չէ, այլ դոկտրինի առանցքը, որը կանխորոշում է տնտեսական զարգացման ծավալն ու բովանդակությունը, պետական կառավարման արդյունավետությունն ու ճկունությունը, ազգային ինքնության ամրությունն ու պետականության հարատևության օրակարգի հաջողությունը։
Դոկտրինի նպատակը Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացման նոր տրամաբանության հաստատում նե տնտեսությունը դիրքավորելով որպես ինքնիշխանության անվտանգության և երկարաժամկետ կայունության հիմք որի առանցքում կանգնած է կրթված, այսպիսով ազատ, կարող և ստեղծարար քաղաքացին.,–ասաց նա՝ նկատելով, որ դա կրթված լինելու դրույթները վերաբերում են նաև պաշտոնյաներին»,–ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ առաջին անգամ Հայաստանը նպատակաուղղված ձևավորում է տնտեսություն, ելնելով տարածաշրջանային կայուն խաղաղության պայմաններից։ «Խաղաղության օրակարգը արմատապես փոխում է տնտեսության կառուցվածքը, մրցակցային միջավայրը, լոգիստիկ և արտահանման շուկաների հասանելիությունը, ստեղծելով զարգացման բոլորովին նոր հնարավորություններ։
Այսինքն, Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը նաև պայմանավորված է տարածաշրջանային և արտաքին քաղաքական այն նոր միջավայրով, որը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության շուրջ և խաղաղության պայմաններում տնտեսությունը նույնպես որոշակիորեն պետք է վերափոխվի, դիրքավորվի, ինչը հենց այսօր, այս օրերին մեր աչքի առաջ տեղի է ունենում։ Իհարկե հաստատված խաղաղությունը և հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացումը մեր առաջնահերթությունների շարքում է, որը անխուսափելիորեն իր արտահայտությունը պետք է ունենա նաև տնտեսության մեջ»,– հայտարարեց վարչապետը։





























