Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն Սպիտակ տան նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցից հետո X սոցիալական ցանցում կոլումբիական և ամերիկյան խորհրդանիշներով լուսանկար է հրապարակել։

Կադրում պատկերված են իրար սեղմված յագուար ու ծովարծիվ:

Իր հրապարակման մեջ Կոլումբիայի նախագահը ԱՄՆ-ին կոչ է արել հասնել խաղաղության և գլոբալ ժողովրդավարության: Նա Թրամփին հիշեցրել է ավելի վաղ ուղարկված նամակի մասին, որում առաջարկում էր միջազգային դաշինքներ ձևավորել մաքուր էներգետիկայի անցման շուրջ: Պետրոյի խոսքով՝ նա Սպիտակ տան ղեկավարին հայտնել է, որ բնական պաշարներ ունեցող երկրների նկատմամբ ճնշումներն ու ուժային գործողությունները միայն խորացնում են գլոբալ ռիսկերը և կլիմայական ճգնաժամը: