ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Sputnik Արմենիայի Մասնավորապես «ArmComedy» փոդքաստում, խոսելով Ադրբեջանի կողմից 2021-22 թթ. Հայաստանի օկուպացված տարածքների մասին՝ Ալեն Սիմոնյանը հայտարարել է. «110 ք/կմ-ի չափով մենք ենք իրենց տարածքում, մոտավորապես, ոչ ոք չի կարող միլիմետրով ասել։ Ես պաշտոնապես ասում եմ, որ դեռ 90-ականներից սկսած մենք առաջ ենք։ Հիմա մենք դա ենք էս կողմ-էն կողմ տանում»: Եվ մոտ 200 ք/կմ նրանք մեր տարածքում են։ Պաշտոնապես ասում եմ, որ դեռ 90-ականներից կան տեղեր, որտեղ մենք առաջ ենք...», - ասել էր նա։

ՀՀ ԱԺ խոսնակը նմանօրինակ հայտարարություն արել է նաև 2025 թվականի սեպտեմբերին, բայց այն ժամանակ օգտագործել է «ենթադրենք» բառը։ Ընդ որում, նա նախկին խորհրդային ժամանակաշրջանի անկլավներից բացի խոսում էր այլ տարածքների մասին։

Կայքին ԱԺ խոսնակի գրասենյակից հայտնել են, որ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու համար «լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտություն է առաջացել», և պատասխանը կուղարկվի 30-օրյա ժամկետում։ Ավելի ուշ ԱԺ մամուլի ծառայությունից հորդորել են դիմել սահմանազատման հարցերով հանձնաժողով։

«Տեղեկատվություն ստանալու հարցման շուրջ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով»,–նշել է ԱԺ մամուլի ծառայությունը:

Սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովից հրաժարվել են մեկնաբանել Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, միայն վկայակոչել են ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 2154-Ա որոշմամբ հաստատված աշխատակարգը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։