Երևանի քաղաքապետարանից իրազեկում են, որ մայրաքաղաքի փողոցներում, բակերում չստերջացված թափառող շներ կամ անկած կենդանիների դիեր հանդիպելու դեպքում անհրաժեշտ է դիմել «Կենդանիների Խնամքի Կենտրոն» ՀՈԱԿ:
Ինչպես
Զանգահարել 1-05 հեռախոսահամարով
Գրել կազմակերպության ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերին
Գրանցել ահազանգը «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով:
Ահազանգերը ներկայացնելիս անհրաժեշտ է հստակեցնել հասցեն և տրամադրել հեռախոսահամար:





























