Պխեթում ռուսախոս զբոսաշրջիկներով նավակը բախվել է ձկնորսական տրալերին։ Զոհվել է 18-ամյա ռուսաստանցի աղջիկ, ընդհանուր առմամբ տուժել է 12 մարդ։ Մեկ տուժած ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, իսկ նավը խորտակվել է, հաղորդում է Shot Telegram-ալիքը։
Ալիքի տեղեկություններով, այսօր առավոտյան արագընթաց Korawich Marine 888 նավակը ընթացքի մեջ բախվել է Pichai Samut 1 ձկնորսական տրալերին՝ Կո Կայ կղզու մոտակայքում։ Այդ պահին նավակում եղել է 52 զբոսաշրջիկ և անձնակազմի 3 անդամ։
Ուժեղ հարվածից նավակի առջևի մասը փշրվել է, և նավը սկսել է խորտակվել։
Արտակարգ դեպքի հետևանքով Korawich Marine 888-ը շրջվել և խորտակվել է, իսկ բոլոր 55 մարդիկ հայտնվել են ջրում։
Նախնական տվյալներով, փրկարարական ծառայությունները արագ հասել են վթարի վայր և բոլորին ափ հասցրել։





























