Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի  եւ հետախուզության վարչության պետերը հեռացվել են աշխատանքից։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի  վարչության պետ Յուրթ Աթայունը եւ Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության պետ Էրոլ Դեմիրհանը հեռացվել են աշխատանքից ոստիկանության գլխավոր վարչության պետ Հուսեյն Չափքընի առաջարկով եւ Ստամբուլի նահանգապետի համաձայնությամբ։

Ստամբուլի ոստիկանության այս 2 բաժինների պետերն էին իրականացնում PKK-ի քաղաքացիական կառույց համարվող KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) դեմ իրականացվող գործողությունները։