Գերմանիայի ստորգետնյա գազապահեստարանները ներկայում լցված են 48,3%-ով: Դա ցածր է հունվարի սկզբի մակարդակից վերջին բոլոր տարիների, այդ թվում՝ 2022 թվականի համեմատ, երբ Գերմանիայում էներգետիկ ճգնաժամ սկսվեց, հաղորդում է DW-ն:

«Պահհեստարանների գազի մամակարդակը պատմականորեն ցածր մակարդակի վրա է»,- ասում է Initiative Energien Speichern-ի ներկայացուցիչ Սեբաստիան Հայներմանը:

Ըստ նրա՝ ջեռուցման սեզոնի սկզբին ստորգետնյա գազապահեստարանների օբյեկտները լցված էին ընդամենը 75%-ով, և ցուրտ դեկտեմբերը կարող է ծագել դեֆիցիտի սպառնալիքը:

Հունվարին ցածր ջերմաստիճանների պատճառով ստորգետնյա գազապահեստարանները սկսել են դատարկվել սովորականից ավելի արագ: Եթե այդ տեմպը շարունակվի անցյալ տարվա պես, ապա մարտի վերջին պաշարները կնվազեն, հասնելով մինչև 5%-ի, զգուշացնում է EWE էներգետիկ ընկերության ղեկավար Շտեֆան Դոլերը: Սակայն նա այդ սցենարը համարում է անիրատեսական, քանի որ համաշխարհային գազի գները ներկայում չափավոր են, և գերմանական ընկերությունները միշտ կարող են գազ գնել արտերկրից:

Գազի ստորգետնյա պահեստարանների ներկայիս վիճակը նման է 2022 թվականի վիճակին, սակայն այժմ իրավիճակը տարբեր է, քանի որ շուկան աջակցվում է Հյուսիսային և Բալթիկ ծովերում գտնվող հեղուկացված բնական գազի նոր տերմինալներով: Եթե նախկինում ստորգետնյա գազապահեստարանները ծառայում էին պակասի դեմ հիմնական ապահովագրություն, մատակարարումներն այժմ շատ ավելի ճկուն են դարձել հեղուկացված բնական գազի ներմուծման շնորհիվ, հայտարարել են Գերմանիայի տնտեսական գործերի և էներգետիկայի նախարարությունում:

Նրանք ակնկալում են, որ գազի մատակարարումները կայուն կմնան:

Սակայն Դոլերը միևնույն է կոչ է արել ստեղծել ռազմավարական գազի պահուստ՝ հետևելով Ավստրիայի օրինակին, արտակարգ իրավիճակների, մասնավորապես՝ խողովակաշարերի վթարների կամ հեղուկացված բնական գազի տերմինալների փակման դեպքում: