Թուրքիայում պայմանավորված խաղերի գործով ձերբակալված «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի նախագահ Ազիզ Յըլդըրըմը պատրաստել է 1200 էջանող պաշտպանական ճառ։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ պայմանավորված խաղերի գործով առաջին դատական նիստը տեղի է ունենալու փետրվարի 14-ին Սիլիվրի բանտում գտնվող դատական սրահում։ Նշվում է, որ Ազիզի Յլըդըրըմը դատին ներկա կլինի 3 փաստաբաններով եւ 1200 էջանոց պաշտպանական ճառով։
«Ֆեներբահչե» ակումբի նախագահը ավելի վաղ հայտարարել էր, թե փետրվարի 14-ին դատարանում իր հայտարարություններով ցնցելու է Թուրքիան։
Նշենք, որ մեղադրականում «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի նախագահ Ազիզ Յըլդըրըմի համար պահանջվում է 49-ից 132 տարվա ազատազրկում։ Ազիզ Յըլդըրըմը մեղադրվում է 6 անգամ կանխամտածված խարդախություն անելու, 4 անգամ պայմանավորված խաղ անցկացնելու համար։



























