Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր հետախուզական ստորաբաժանումները Իրանի հյուսիս-արևելքում ոչնչացրել են երկու ահաբեկչական ցանց, որոնք «կապված են «Մոջահեդին-է-Հալկ» (MKO) պաշտամունքի և միապետական խմբավորումների հետ, հայտնում է Press TV-ն:
Երեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ Խորասան-Ռազավի նահանգի ԻՀՊԿ ստորաբաժանումը նշել է, որ իր հետախուզական ուժերը, գործելով դատական մարմինների և անվտանգության այլ ծառայությունների հետ համակարգված ձևով, «վճռական հարված» են հասցրել նահանգային մակարդակով գործող «ամերիկա-սիոնիստական ահաբեկչական ցանցի առանցքային տարրերին»:
Ըստ հայտարարության՝ իրավապահ ուժերը ձերբակալել են MKO-ի հետ կապված հինգ հոգուց բաղկացած բջջի և «միապետական ահաբեկչական կազմակերպության» հետ կապված երեք հոգանոց զինված խմբի:
Կասկածյալների թաքստոցներում իրականացված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են հրազեն և պայթուցիկ նյութեր: ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ գործողության արդյունքում բացահայտվել և լիկվիդացվել է նաև մի ցանց, որը պատասխանատու է քաղաքացիների նկատմամբ բռնի գործողությունների, հանրային գույքի ոչնչացման, ինչպես նաև քաղաքային տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների հրկիզման համար:
Հայտարարության մեջ նշվում է, որ ձերբակալություններն իրականացվել են վերջերս տեղի ունեցած «ամերիկա-սիոնիստական խռովության» համատեքստում, որի ընթացքում անվտանգության ուժերի մի շարք աշխատակիցներ և քաղաքացիական անձինք սպանվել են ահաբեկչական տարրերի կողմից՝ հրազենի և սառը զենքի կիրառմամբ («ԴԱԻՇ-ի ոճով» (ԻԼԻՊ)):
Ըստ հայտարարության՝ նման հարձակումների մեջ ներգրավված անձանց բացահայտումը մնում է անվտանգության և դատական մարմինների առաջնահերթությունը: Նշվում է նաև, որ հանրության հետ համագործակցությունը և հետախուզական տվյալները կարևոր դեր են խաղացել ուղղորդող տեղեկություններ տրամադրելու հարցում, ինչը որոշ դեպքերում հանգեցրել է հիմնական ահաբեկչական բջիջների հայտնաբերմանն ու ձերբակալմանը:





























