Քիչ առաջ Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վերջինս եղել է պարանոցի հատվածում ստացած վնասվածքներով։ Այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Հիվանդանոց են ժամանել արդեն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցները, որոնք պարզում են վիրավորի ինքնությունը, ինչպես նաև՝ Երևանի վարչական որ շրջանից են նրան տեղափոխել հիվանդանոց։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը 24-ամյա Ե. Խ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգու տարածքից։
Թե ինչ հանգամանքներում է նա վնասվածքներ ստացել, պարզվում է։




























