ԱՄՆ Յուտա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել նահանգապետի տեղակալ և պետքարտուղար Դեյդրե Հանդերսոնի հետ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում է դեսպանությունը։ 

Հանդիպման ընթացքում դեսպանը և Դեյդրե Հանդերսոնը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Յուտա նահանգի միջև հնարավոր տնտեսական համագործակցության ուղղությունները։ 

Կողմերն ընդգծել են համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը։