Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի՝ Հայաստանում նշվող Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա և Բանակի օրվա կապակցությամբ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում է դեսպանությունը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովը օրենք ընդունեց, որով հունվարի 27–ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Այսօր ոչ աշխատանքային օր է։
Իսկ վաղը՝ հունվարի 28–ին, Հայոց բանակի օրն է։





























