Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 29–ի նիստում պարտադիր զինծառայությունից ազատեց 4 ֆուտբոլիստների՝ Դանիել Մելիքի Աղբալյանին, Ֆինն Կասպեր Ադամ Էվարտ Ստենլիի Գերագուսյանին, Վադիմ Արսենի Հարությունյանին և Վահան Վարդանի Բիչախչյանին։
Նրանք հանդես են գալիս Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականների կազմում։
Բացի Վահան Բիչախչյանից, մնացած երեքին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 2025 թվականին, իսկ Վահան Բիչախչյանին նախորդ տարկետումը տրամադրվել է մինչև 26 տարին լրանալը՝ 09.07.2025 թ։
Ֆուտբոլիստներ Դանիել Աղբալյանը և Վահան Բիչախչյանը ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում, իսկ Ֆինն Կասպեր Ադամ Էվարտ Ստենլիի Գերագուսյանը և Վադիմ Հարությունյանը՝ ֆուտբոլի մինչև 21 տարեկանների Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցելու են հավաքականների ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցումներին:




























