Հարավային Աֆրիկան ​​Իսրայելի գործերի ժամանակավոր հավատարմատար Արիել Սեյդմանին հայտարարել է անցանկալի անձ և պահանջել է, որ նա 72 ժամվա ընթացքում լքի երկիրը, հաղորդում է BBC-ն։

Հարավային Աֆրիկայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Սեյդմանը խախտել է դիվանագիտական ​​նորմերը, դրանց թվում՝ վիրավորական արտահայտություններ է արել երկրի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի մասին և առանց թույլտվության իսրայելցի պաշտոնյաներին հրավիրել Հարավային Աֆրիկա։ Արտաքին քաղաքական գերատեսչությունում կարծում էեն, որ նրա գործողությունները «դիվանագիտական ​​արտոնության կոպիտ չարաշահում են»։

Սեյդմանն անցյալ տարի նշանակվել է Հարավային Աֆրիկայում Իսրայելի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար։ Իսրայելը ներկայում Հարավային Աֆրիկայում մշտական ​​դեսպան չունի։

Ըստ BBC-ի՝ երկրների միջև հարաբերությունները վատթարացել են, երբ Հարավային Աֆրիկան ​​ Միջազգային դատարանում Իսրայելին մեղադրել է պաղեստինցիների դեմ ցեղասպանության մեջ։ Իսրայելը հերքել է մեղադրանքները։