Նավթի գները շարունակում են անկում ապրել երեքշաբթի օրը՝ նախորդ օրը վեց ամսվա ընթացքում գրանցված ամենամեծ անկումից հետո։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը մեկ բարելի համար կազմում է 65.91 դոլար, ինչը 0.39 դոլարով (0.59%-ով) ցածր է նախորդ փակման ցուցանիշից։ Երկուշաբթի օրը այս պայմանագրերը նվազել են 3.02 դոլարով (4.36%-ով)՝ մեկ բարելի համար հասնելով 66.30 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI հում նավթի մարտ ամսվա ֆյուչերսները նվազել են 0.31 դոլարով (0.50%)՝ մեկ բարելի համար հասնելով 61.83 դոլարի։ Նախորդ նստաշրջանում դրանց գինը նվազել է 3.07 դոլարով (4.71%)՝ մեկ բարելի համար հասնելով 62.14 դոլարի։