Գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, ով գտնվում է տնային կալանքի տակ, այցելել է հիվանդանոց։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Արմեն Ֆերոյանը։

«Կովիդով և թոքաբորբով պայմանավորված շարունակական բուժում է ընդունում, դրանով է պայմանավորված բուժհաստատություն գնալը։ Գնում, բուժում ստանում, հետ է գալիս, կախված բժշկական ցուցումներից։ Շարունակական, այո, բուժումների կուրս է ընդունում։ Հիմա կազդուրման փուլում է»,– ասաց նա։