Հարգելի բժիշկներ, այսօր փոքր հաշվարկ եմ ներկայացնում, որպեսզի հստակ պատկերացնեք, թե որքան է Առողջապահության նախարարությունը «գնահատում» ձեր աշխատանքը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Եվ այսպես․
Վիրաբուժական դեպք – ապենդէկտոմիա
Վիրաբույժ – 39 639.6 դրամ
Անեսթեզիոլոգ – 7 207 դրամ
Թերապևտիկ ծառայություն՝ Բարդացած թոքաբորբերի կոնսերվատիվ բուժում
Ավագ բուժանձնակազմ – 20 212 դրամ
Հիմա հարց՝
պատասխանատվությո՞ւնն է քիչ, աշխատանքային ծանրաբեռնվածությո՞ւնը, թե՞ պարզապես բժիշկը պետության համար արժեք չէ։
Հ․Գ․ Սրանք «բարեփոխված» առողջապահության թվերն են՝ մաքուր հաշվարկով, առանց էմոցիայի»։





























