Պղնձաձուլարան կառուցելը մեր օրակարգից երբեք դուրս չի գալիս, և մենք մեր բոլոր՝ և՛ լոկալ, և՛ դրսի գործընկերների, արտադրողների, ոլորտում փորձ ունեցող գործընկերների հետ շարունակական աշխատանքի մեջ ենք, որպեսզի արժեշղթան կարողանանք երկարացնել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6–ին, ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը որոշակի հարցադրումներ այդ մասով անում է, այսինքն՝ պղնձաձուլարանի բացումը նաև կապում են նոր հանքավայրի բացման հետ, այսինքն՝ իրենք նշում են, որ ծավալները պետք է ավելանան:
Բայց մենք կարծում ենք, որ նույնիսկ առկա ծավալները պետք է որ բավարար լինեն, որպեսզի կարողանանք ավելի երկար արժեշղթա ունենալ:
Սա մեր կարծիքն է, և աշխատանքն այս ուղությամբ շարունակվում է»,- ասաց նախարարը:





























