Գիտնականները հազվագյուտ գտածո են հայտնաբերել Արգենտինայի ափերի մոտ. ստորջրյա տեսախցիկի օբյեկտիվի մեջ է հայտնվել հսկայական Stygiomedusa gigantea մեդուզան: Նկարահանումն արվել է Falkor հետազոտական նավից՝ մոտ 250 մետր խորության վրա՝ Բուենոս Այրեսից դեպի Հրո երկիր ուղերթի ժամանակ։

Ըստ Schmidt Ocean Institute-ի մասնագետների, մեդուզայի չափերը համեմատելի են փոքր ավտոբուսի հետ. դրա շոշափուկները կարող են հասնել տասը մետրի։

Նման մեդուզաներ հանդիպում են ծայրահեղ հազվադեպ, իսկ օվկիանոսի մեծ մասը նախկինի պես մնում է չուսումնասիրված։ Տպավորիչ նկարահանումից բացի, արշավախումբը հայտնաբերել է մի քանի մարջանյան խութեր և, հավանաբար, մինչև 28 նոր տեսակ՝ որդերից ու խխունջներից մինչև ծովային անեմոններ։

Արշավախմբի ղեկավար Մարիա Էմիլիա Բրավոն՝ Բուենոս Այրեսի համալսարանից, խոստովանել է, որ թիմը «չէր սպասում տեսնել նման բարձր կենսաբազմազանություն»։