2024–2025 թվականների պաշտոնական թվերը բացում են մի իրականություն, որը փորձում են թաքցնել պետական PR-ով։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «ԱՌԱՋ» Աջակենտրոն կուսակցության անդամ Հովիկ Գրիգորյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «2024-ին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են մոտ 139 մլն դոլար, ինչը կազմել է ՀՆԱ-ի ընդամենը 0.3 %-ը:Սա ոչ թե նվազում է, այլ ներդրումային կոլապս։

2025-ի առաջին կիսամյակում պատկերը ավելի խոսուն է․

ընդհանուր օտարերկրյա ներդրումները՝ 47.9 մլրդ դրամ, որից

ուղղակի ներդրումները՝ ընդամենը մոտ 5 մլրդ դրամ։

Սա ավելի քան 50 % անկում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Բայց ամենավտանգավորը ոչ թե ծավալն է, այլ ուղղությունը․

օտարերկրյա ներդրումների հիմնական մասը չի գնացել

  • արդյունաբերության,
  • արտադրության,
  • տեխնոլոգիաների,
  • աշխատատեղ ստեղծող ոլորտների մեջ։

Ներդրումները կենտրոնացել են

– ֆինանսական միջնորդությունների,

– կարճաժամկետ ծառայությունների,

– հանքարդյունահանման մնացորդային ծրագրերի վրա՝ առանց զարգացման ռազմավարության։

Այլ կերպ ասած՝ չկա երկարաժամկետ կապիտալ, չկա վստահություն, չկա հաշվարկելի քաղաքականություն։

Երբ օտարերկրյա ներդրումները իջնում են՝ դառնալով ՀՆԱ-ի կես տոկոսից էլ քիչ, դա այլևս շուկայի խնդիր չէ։

Դա պետական տնտեսական քաղաքականության լիարժեք ձախողում է։

Կառավարությունը կարող է խոսել աճից, բայց կապիտալը չի հավատում։

Իսկ որտեղ կապիտալը չի հավատում, այնտեղ ապագա պարզապես չեն կառուցում։

ՀՀ-ում տնտեսական ապագա ՉԿԱ’»։