Կենսաթոշակը և նպաստը դեռևս կանխիկ եղանակով ստացող քաղաքացիները մինչև մարտի 5-ը կարող են վճարող կազմակերպության ընտրության դիմում լրացնել՝ առանց տնից դուրս գալու՝ առցանց եղանակով՝ անցում կատարելով կենսաթոշակի և նպաստի ստացման անկանխիկ եղանակի։ Այս մասին հայտնել է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները փոխանցվելու են բացառապես անկանխիկ եղանակով։





























