Գորիսի ոստիկանության բաժնի համար նոր տուգանային հրապարակ կկառուցվի։ Այս մասին փետրվարի 11-ին կայացած կառավարական ժամի ընթացքում հայտարարել է Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նա խոստովանել է, որ Գորիսի ոստիկանության բաժնում կա խնդիր՝ կապված ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքի հետ՝ հավաստիացնելով, որ հարցն այս տարի լուծում կստանա։ «Քննարկել ենք համայնքապետարանի հետ հարցը և ՆԳՆ-ին կա հատկացված 3000 քառակուսի մետր տարածք, որի շրջանականերում որոշակի շինարարական աշխատանքներ են պլանավորված»,- նշել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով շինարարական աշխատանքները մի փոքր հետաձգվում են։