Նավթի գինը ուրբաթ կայունացել է նախորդ աճուրդներում կտրուկ անկումից հետո՝ շաբաթն ավարտելով մինուսով երկրորդ շաբաթն անընդմեջ։

Brent նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է 67.47 դոլար մեկ բարելի համար, ինչը 0.05 դոլարով (0.07 տոկոս) ցածր է նախորդ աճուրդի ցուցանիշից։ Հինգշաբթի այս պայմանագրերը նվազել են 1.88 դոլարով (2.7 տոկոս)՝ հասնելով 67.52 դոլարի մեկ բարելի համար։

WTI նավթի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում նվազել են 0.08 դոլարով (0.13 տոկոս)՝ հասնելով 62.76 դոլարի մեկ բարելի համար։ Նախորդ աճուրդում դրանց գինը նվազել է 1.79 դոլարով (2.77 տոկոս)՝ հասնելով 62.84 դոլարի մեկ բարելի համար։