Մենք քննարկել ենք մեր մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը, մենք մի անգամ սա իրականացրել ենք 2023 թվականին, բայց ցավոք սրտի, կարելի է ասել՝ սկզբնական աշխատավարձերը այնքան ցածր են, որ մենք այս տարի կարծում եմ կրկին պետք է անդրադարձ ունենանք մանկապարտեզներում մեր աշխատակիցների աշխատավարձերին։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 16–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Եվ սա կարծում եմ այն հարցն է, որ իր իր էական էլի ֆինանսական բեռ է ավելացնում մեր բյուջեի վրա, բայց կարծում եմ սա այն հարցն է, որ պետք է անպայմանորեն լուծենք»,–ասաց նա։

Լևոն Հովհաննիսյանն էլ ասաց, որ դյուջեի հնարավորությունները դիտարկելուց հետո կներկայացնի առաջարկ, թե երբ կարող են բարձրացնել աշխատավարձերը։