Քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության պատվիրակությունը մեկնել է Իմրալի կղզի՝ հանդիպելու համար քրդական ազգային առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, հաղորդում է քրդական ANF գործակալությունը։

Պատվիրակության կազմում են Փերվին Բուլդանը, Միթհաթ Սանջարը և Օզգյուր Ֆաիք Էրոլը։

Կուսակցության ներկայացուցիչները վերջին անգամ կղզի են այցելել հունվարի 17-ին, այն ժամանակ էլ նրանք հանդիպել են Օջալանի հետ։ Առաջիկա բանակցությունների մանրամասները չեն հրապարակվել։