Bloomberg-ը հաղորդում է, որ շվեյցարական Nestlé ընկերության բաժնետոմսերը անկում են ապրել մինչև ութ տարվա ամենացածր մակարդակ՝ մանկական կաթնախառնուրդների մի քանի խմբաքանակների վնասակար մանրէներով աղտոտման հետ կապված սկանդալի պատճառով։
Բաժնետոմսերը 2022 թվականի իրենց գագաթնակետից իջել են 38%-ով, մինչդեռ Nestlé-ի հիմնական մրցակիցների՝ Danone-ի և Unilever-ի բաժնետոմսերը համապատասխանաբար աճել են 32%-ով և 28%-ով։ Գործակալությունը նշում է, որ սկանդալը խորացրել է ընկերության վաճառքի շարունակական անկումը և արտադրական ծախսերի աճը։ Մասնավորապես, Putina, Nespresso և KitKat ապրանքանիշերի արտադրանքը բացասական ցուցանիշներ է գրանցել։
Ինչպես նախկինում հաղորդվել էր, Nestlé-ն հայտարարել է 25 երկրներում մանկական կաթնախառնուրդների մի քանի խմբաքանակների հետկանչման մասին, այդ թվում՝ SMA, BEBA և NAN մանկական կաթնախառնուրդների, վնասակար մանրէների և սրտխառնոց ու փսխում առաջացնող տոքսինի հնարավոր առկայության պատճառով։ Սակայն Nestlé-ն պնդում է, որ մինչ օրս հետկանչված արտադրանքներից որևէ մեկի հետ կապված վարակի կամ ախտանիշների դեպքեր չեն հաստատվել։





























