Ոստիկանության գլխավոր վարչության ներկայացրած վերջին տվյալների համաձայն՝ Լեհաստանում գրանցված հրազենի քանակն առաջին անգամ գերազանցել է մեկ միլիոն միավորի սահմանագիծը։ Սա ավելի քան 100 հազար միավորով ավելի է, քան նախորդ տարի։

2025 թվականին Լեհաստանում տրվել է զենք տիրապետելու 50․700 նոր թույլտվություն: Սա նորագույն պատմության ողջ ընթացքում ռեկորդային ցուցանիշ է, հայտնում է Euronews-ը։ Այսպիսով, գործող թույլտվությունների ընդհանուր թիվը գերազանցել է 411 հազարը, իսկ քաղաքացիների ձեռքին եղած զենքի քանակը՝ մեկ միլիոն միավորը։

Մեկ տարի առաջ թույլտվություն է ունեցել 367․411 լեհ, իսկ զենքի միավորների քանակը կազմել է 930․121, ինչը նշանակում է, որ ընդամենը տասներկու ամսվա ընթացքում աճը կազմել է ավելի քան 107 000 միավոր։

2025 թվականին թույլտվությունների մեծ մասը (21 071) տրվել է կոլեկցիոն նպատակներով։ Երկրորդ տեղում մարզական թույլտվություններն են (17 601), իսկ երրորդում՝ ինքնապաշտպանությունը (7 254)։

Միևնույն ժամանակ, չնայած երկրում հրազենի ընդհանուր քանակի աճին, 37 միլիոն բնակչություն ունեցող Լեհաստանի 100 բնակչի հաշվով բաժին է ընկնում ընդամենը 2,5 միավոր զենք։ Սա ավելի քիչ է, քան Եվրամիության ցանկացած այլ երկրում։