ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի նախաշեմին այցելել եմ Հայաստան։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոոպմանը։

«Մենք քննարկել ենք մեր ռազմավարական օրակարգի իրականացումը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը։

Մենք վերահաստատել ենք մեր աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի հետ համագործակցության հնարավորությանը՝ Եվրոպական դիմակայունության և աճի պլանի իրականացման գործում»,- նշել է նա։