The Guardian-ը հաղորդում է, որ Չարլզ III թագավորի կրտսեր եղբայրը՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը, գրեթե 12 ժամ տևած հարցաքննությունից հետո լքել է ոստիկանական կալանքը։
Էնդրյուն նկատվել է Անգլիայի Նորֆոլկ քաղաքի Այլշեմի ոստիկանական բաժանմունքից դուրս եկող մեքենայի հետևի նստատեղին։
Ոստիկանությունը հայտարարել է, որ Էնդրյուն «ազատ է արձակվել հետաքննության շրջանակներում», ինչը նշանակում է, որ նրա դեմ հետաքննությունը շարունակվում է։
Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը ձերբակալվել է փետրվարի 19-ի առավոտյան՝ պաշտոնեական պարտականությունները չարաշահելու կասկածանքով։ Ձերբակալությունը տեղի է ունեցել նրա 66-ամյակի օրը։ Թագավոր Չարլզ III-ը աջակցել է իր եղբոր դեմ հետաքննությանը. «Թույլ տվեք հստակ ասել. օրենքը պետք է գերակշռի»։
Էնդրյուն ընկեր էր Ջեֆրի Էպշտեյնի հետ, որը մեղադրվում էր սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի մեջ։ Էպշտեյնի զոհերից մեկը՝ ամերիկուհի Վիրջինիա Ջուֆրեն, ասել է, որ նա նրան «տրամադրել է» իր ազդեցիկ ծանոթներին, այդ թվում՝ Էնդրյուին։ Նա պնդում էր, որ 2001 թվականին, երբ ինքը 17 տարեկան էր, երեք անգամ սեռական հարաբերություն է ունեցել Էնդրյուի հետ։ Ջուֆրեն ինքնասպան է եղել 2025 թվականի ապրիլին։
Վերջին անգամ բրիտանական թագավորական ընտանիքի անդամը ձերբակալվել է ավելի քան 350 տարի առաջ՝ 1647 թվականին Չարլզ I-ը գերի է վերցվել քաղաքացիական պատերազմի ժամանակ, դատապարտվել դավաճանության համար և մահապատժի ենթարկվել։



























