Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Նորավան-«Զանգեր» ճանապարհահատվածը փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։«Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշված է հաղորդագրության մեջ։





























