Վենեսուելայի Ազգային ասամբլեան (խորհրդարանը) միաձայն ընդունել է ժողովրդավարական համակեցության համար համաներման մասին օրենքը, որը նախատեսում է 1999թ․ հունվարի 1-ից մինչեւ 2026թ․ ուժի մեջ մտնելը դատապարտված քաղբանտարկյալների ազատ արձակում։

«Ժողովրդավարական համակեցության համար համաներման մասին օրենքը միաձայն ընդունվել է խորհրդարանի անդամների կողմից»,- քվեարկությունից հետո Venezolana de Television-ի եթերում հայտնել է խորհրդարանի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։

Ընդհանուր համաներման նախաձեռնությամբ 2026թ․ հունվարի վերջին հանդես է եկել լիազոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը։ Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է նպաստի ազգային հաշտեցմանը, խաղաղությանը եւ երկրում ժողովրդավարական բարեփոխումներին, կարծում է Ռոդրիգեսը։ Մարդկության դեմ ծանր հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների, կանխամտածված սպանության, կոռուպցիայի եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության համար դատապարտված բանտարկյալները չեն կարող օգտվել համաներման իրավունքից։ Օրենքն ուժի մեջ կմտնի Վենեսուելայի լիազոր նախագահի կողմից ստորագրվելուց եւ Պաշտոնաթերթում հրապարակվելուց հետո։