Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման բոլոր նախագծային փորձաքննություններն արդեն կատարված են։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 20-ին ասել է Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։
Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ եթե ոչ այս տարեվերջին, ապա արդեն եկող տարի կհայտարարվի մետրոյի նոր կայարանի կառուցման մրցույթ։
«Այս փորձաքննությունը մի փոքր ձգձգվել է, բայց այժմ մենք ունենք դրա արդյունքները։ Դա, իր հերթին, թույլ կտա մեզ գնալ մրցութային ճանապարհով»,- ասել է Փամբուխչյանը։





























