Polymarket կրիպտոարժույթների կանխատեսման հարթակում զգալիորեն աճել են ԱՄՆ-ի կողմից առաջիկա տարիներին այլմոլորակայինների գոյության պաշտոնական հաստատման վրա խաղադրույքների քանակը։ Այդ սցենարի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է Դոնալդ Թրամփի՝ չբացահայտված թռչող օբյեկտների տվյալների և այլմոլորակային կյանքին առնչվող փաստաթղթերի հնարավոր գաղտնազերծման մասին հայտարարություններից հետո։
Հարթակի տվյալներով՝ փետրվարի 20-ին նման իրադարձության հավանականությունը ժամանակավորապես 12%-ից բարձրացել է և հասել 26%-ի, թեև ավելի ուշ շուկայի մասնակիցները ճշգրտել են իրենց կանխատեսումը մինչև մոտավորապես 17%։ Նոյեմբերին համապատասխան ֆոնդի գործարկումից ի վեր այդ ցուցանիշն աճել է 9 տոկոսային կետով, և խաղադրույքների ընդհանուր ծավալը հասել է մոտավորապես 4,7 միլիոն դոլարի։
Կանխատեսման Prediction-markets շուկաները կրիպտոարժույթների հարթակներ են, որտեղ օգտատերերը խաղադրույք են կատարում ապագա իրադարձությունների արդյունքի վրա՝ գնելով «այո» կամ «ոչ» տարբերակների պատասխաններ։ Թոքենների շուկայական գինն արտացոլում է խմբային հավանականության գնահատականը. օրինակ՝ 0,20 դոլար «այո» գինը համապատասխանում է իրադարձության տեղի ունենալու մոտավորապես 20% հավանականությանը։
Այլմոլորակայինների թեմայի նկատմամբ հետաքրքրության աճը համընկավ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին ԱՄՆ նախագահի տված հրամանի հետ՝ պատրաստելու չբացահայտված թռչող օբյեկտների վերաբերյալ կառավարական փաստաթղթեր՝ բացահայտման համար: Այլմոլորակային կյանքի գոյության մասին հարցին Թրամփը հերքեց, որ դա հաստատող որևէ տեղեկություն ունի։
Սոցիալական ցանցերի օգտատերերը ուշադրություն են հրավիրել, որ կանխատեսումը վերաբերում է momom հաշվին, որը կապված է Ethereum-ի համահիմնադիր Վիտալիկ Բուտերինի հետ: Նա ավելի վաղ խաղադրույք էր կատարել նմանատիպ սցենարների դեմ 2024 և 2025 թվականներին և շահույթ էր ստացել: Այս տարվա փետրվարի 20-ի դրությամբ հաշիվը մոտ 137 հազար դոլար էր խաղադրույք կատարել «ոչ» տարբերակի վրա և ներկայում գրանցում է մոտ 7,5% (մոտավորապես 11 հազար դոլար) վնաս:
Հունվարին Բուտերինը պատմել է, որ 2025 թվականին Polymarket-ում խաղադրույքների վրա մոտ 70 հազար դոլար է վաստակել՝ բացատրելով իր ռազմավարությունը որպես անհավանական և իռացիոնալ իրադարձությունների դեմ խաղադրույք:
Միևնույն ժամանակ, անցյալ շաբաթ Իսրայելում մի քանի մարդ ձերբակալվեց Polymarket-ում խաղադրույքներ կատարելու համար գաղտնի ռազմական տեղեկությունների հնարավոր օգտագործման հետաքննության շրջանակում: Իսրայելի պաշտպանության բանակի մեկ պահեստային զինապարտ անձի և մեկ քաղաքացիական անձի մեղադրանք է առաջադրվել անվտանգությանը հասցված լուրջ հանցագործությունների մեջ։





























