Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դաթին հրաժարականի դիմում է ներկայացրել՝ ամբողջությամբ լծվելով Փարիզի քաղաքապետի ընտրությունների աշխատանքին, չորեքշաբթի հաղորդել է BFMTV հեռուստաալիքը։

«Ռաշիդա Դաթին հրաժարականի դիմում է ներկայացրել և հայտարարել, որ լքելու է կառավարությունը՝ ամբողջությամբ լծվելու համար Փարիզի քաղաքապետի ընտրությունների հետ կապված քարոզարշավի աշխատանքին...»,- նշված է հաղորդագրության մեջ։