ԱՄՆ-ն ցանկանում է պահպանել հարաբերությունները Չինաստանի հետ և կարծում է, որ կապերը խզելն ուղղակի անխոհեմություն կլինի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Միջուկային զենք ունեցող երկու խոշորագույն տնտեսությունները պետք է կարողանան խոսել, շփվել և համագործակցել միմյանց հետ։ Միացյալ Նահանգների և Չինաստանի համար անխոհեմ ու անպատասխանատու քայլ կլիներ հանդիպումներ չունենալը, բանակցություններ չվարելը կամ երկու երկրների առաջնորդների միջև կապը չպահպանելը։

Ես չգիտեմ որևէ մեկին, ով դա լավ գաղափար կհամարեր։ Մեզ համար հիմարություն և, անկեղծ ասած, վտանգավոր կլիներ նրանց հետ հարաբերություններ չունենալը, նույնիսկ հակասությունների առկայության դեպքում», - ասել է նա Կարիբյան ավազանի Սենտ Քիթս և Նևիս կղզի-պետությունում լրագրողների հետ զրույցում, որտեղ գտնվում է պաշտոնական այցով։