Այսօր՝ փետրվարի 26-ին, պարեկները Երևանում հայտնաբերել և պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Mazda» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինի վարորդը, ով Երևանի բնակիչ 36-ամյա Մարինե Պ.-ն է, ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ հանդիպակաց գոտիով երթևեկելու և մյուս վարորդների համար վթարային իրավիճակ ստեղծելու համար։





























