Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը հաստատել է Ուկրաինային չորս տարվա ընթացքում 8.1 միլիարդ դոլարի վարկ տրամադրելը։ Այս գումարի առաջին 1.5 միլիարդ դոլարը Կիևը կստանա անմիջապես, հայտարարել է ԱՄՀ-ն։
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն իր Telegram ալիքում գրել է, որ հիմնադրամի կողմից հատկացված միջոցները կօգտագործվեն բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման և մակրոֆինանսական կայունության ապահովման համար։
«Մեզ համար կարևոր է, որ լայնածավալ պատերազմի հինգերորդ տարում՝ էներգետիկ ոլորտի վրա համակարգային հարձակումների ֆոնին, Ուկրաինան երաշխավորել է գործընկերների միջազգային ֆինանսական աջակցությունը և կայուն ազգային գործունեության համար անհրաժեշտ ռեսուրսները», - հայտարարել է Սվիրիդենկոն։
Կառավարության ղեկավարը հավելել է, որ ԱՄՀ որոշումը նաև ճանապարհ է հարթում Ուկրաինայի համար՝ Եվրամիությունից 90 միլիարդ եվրոյի վարկ ստանալու համար։


























