Մարտի 2-ից 5-ը Իսպանիայի Բարսելնա քաղաքում անցկացվել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2026» (MWC 2026)՝ միջազգային ցուցահանդես, որտեղ ներկայացված էին աշխարհի առաջատար հեռահաղորդակցության և թվային տեխնոլոգիաների ոլորտների ընկերությունները։

Ցուցահանդեսին մասնակցել է հայկական ծագմամբ միջազգային ճանաչում ունեցող Dexatel ընկերությունը, որը ներկայացրել է իր ամպային (cloud) և բազմակապուղի հաղորդակցության լուծումները, ինչպես նաև ընկերության հաղորդակցության գլոբալ ենթակառուցվածքը, որն ապահովում է հաղորդագրությունների արագ և վստահելի հասանելիություն միջազգային շուկաներում։

«Dexatel»-ը միավորում է SMS, WhatsApp, Viber, Telegram, RCS, Voice և այլ թվային կապուղիներ մեկ միասնական հարթակում՝ հնարավորություն ընձեռնելով կազմակերպություններին ավտոմատացնել և կառավարել հաճախորդների հետ հաղորդակցությունը տարբեր կապուղիներով՝ աշխարի ցանկացած երկրում: Հարթակը օգտագործվում է գործարքային հաղորդագրությունների, նույնականացման (OTP), ծանուցումների և մարքեթինգային արշավների ավտոմատացման համար՝ բարձր հասանելիությամբ և արդյունավետությամբ։

Ընկերության գլոբալ ենթակառուցվածքը հիմնված է ինտեգրացիաների և բարձր հասանելիությամբ համակարգերի վրա՝ ապահովելով կայունություն, արագություն և անվտանգության բարձր մակարդակ՝ նույնիսկ մեծ ծավալների դեպքում։

«Համաշխարհային բջջային կոնգրես 2026»-ի ընթացքում «Dexatel»-ի թիմը քննարկումներ է ունեցել միջազգային գործընկերների և կազմակերպությունների հետ նորարակական լուծումների, բազմակապուղի հաղորդակցության և ապագա համագործակցություններ հնարավորությունների շուրջ։

Dexatel-ը մասնակցել է «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի կազմում, որի կազմակերպումն իրականացվել է ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից:






























