Մեծ Բրիտանիան հինգշաբթի հայտարարել է, որ «ժամանակավորապես» հետ է կանչում Բահրեյնում իր դեսպանատան որոշ աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամներին՝ Պարսից ծոցում Իրանի հասցրած պատասխան հարվածների պատճառով, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

«Անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակի պատճառով Մեծ Բրիտանիան նախազգուշական քայլ է ձեռնարկել՝ ժամանակավորապես հետ կանչելով դեսպանատան որոշ աշխատակիցների։ Մեր դեսպանատունը շարունակում է գործել»,- ասված է Մեծ Բրիտանիայի դեսպանատան հայտարարության մեջ։

Դեսպանատունը հավելել է, որ «իրավիճակը լուրջ է, և մենք չենք սպասում, որ առաջիկա օրերին այն կկարգավորվի»։