Իսրայելական բանակը hայտարարել է, որ Լիբանանի վրա մի քանի օրվա հարվածների ընթացքում խփել է ավելի քան 500 թիրախի և սպանել «Հըզբոլլահ»-ի ավելի քան 70 մարտիկ։
Լիբանանի իշխանությունները հինգշաբթի հայտարարեցին, որ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 123 մարդ, իսկ ուրբաթ հայտնեցին ևս հինգ զոհի մասին։ Լիբանանի առողջապահության նախարարությունը չի նշել, թե այդ զոհերից քանիսն են քաղաքացիական անձինք։
AFP-ն հաղորդում է, որ Իսրայելի բանակի մամուլի կցորդ, փոխգնդապետ Նադավ Շոշանին, որն ուրբաթ ճեպազրույցի ժամանակ խոսել է Լիբանանի վրա իսրայելական հարվածների արդյունքների մասին, նաև հայտնել է, որ «Հըզբոլլահ»-ը կեսգիշերից մինչև ուրբաթ ընկած ժամանակահատվածում Իսրայելի վրա արձակել է մոտ 70 հրթիռ։





























